Արագածոտնի մարզում Mercedes-ը բախվել է ձյուն մաքրող հատուկ տեխնիկային
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշավան գյուղի վարչական տարածքում իրար են բախվել Mercedes մակնիշի 82 AR 222 համարանիշի և ձնամաքրման աշխատանքներ կատարող հատուկ ավտոմեքենան:
Ըստ նախնական տեղեկությունների ՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն ճանապարհը գրեթե ամբողջությամբ փակվել է, ինչի պատճառով էլ ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են կատարում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի