6292 դիտում
17:42 27-01-2014
Պարզվել է երեկ Արշալույս գյուղում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի ինքնությունը
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Բաբկեն Հարությունյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 26-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 50-ամյա Մխիթար Սուքիասյանն էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, [url=https://shamshyan.com/hy/article/140126213631/]հունվարի 26-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում[/url]: Ժամը 19:30-ի սահմաններում «Մոսկվիչ» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշալույս գյուղի գյուղամիջյան ճանապարհով ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, այնուհետև՝ բետոնե էլեկտրասյանը:
Բախման հետևանքով ավտոմեքենան գլխիվայր շրջվել էր, իսկ վարորդին գյուղացիները հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս, գետնին ընկած, և տեղափոխել էջմիածին բժշկական կենտրոն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+