211652_close_icon
views-count9649 դիտում article-date 11:48 26-01-2014

Մերկասառույցի պատճառով «Չայնիի ոլորաններում» Mercedes-ները բախվել են իրար. կա վիրավոր

Այսօր` հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի բնակիչ 27-ամյա Արտակ Աղիկյանը վարելով Mercedes E 320 մակնիշի 10 ՏL 690 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում, «Չայնիի ոլորաններում» դեպի Սևան ընթանալիս, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել դեպի Երևան ընթացող Երևան քաղաքի բնակիչ 56-ամյա Սենիկ Լալայանի վարած Mercedes E 320 մակնիշի 68 31 ժամանակավոր (տրանզիտ) համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի ուղևոր, Աբովյան քաղաքի բնակիչ 49-ամյա Հովհաննես Արզումանյանը, աջ բազկի կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քնչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Արտյոմ Համզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողջ ճանապարհահատվածը գտնվում է մերկասառույց վիճակում, իսկ պատկան մարմինները, մասնավորապես Աբովյան քաղաքի Ճանշինը չի բարեհաճել ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ կատարել: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր