Ուկրաինայի Գերագույն Ռադան չի ընդունել Յացենյուկի հրաժարականը
Ուկրաինայի խորհրդարանն այսօր հրավիրված նիստում չի ընդունել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը: Նրա հրաժարականի օգտին քվեարկել է 311 պատգամավորներից ընդամենը 16-ը:
Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ քվեարկությանը ներկա է եղել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Հիշեցնենք, որ Յացենյուկը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 25-ին այն բանից հետո, երբ երկրի պետբյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները չընդունելուց, ինչպես նաև իշխանական կոալիցիայի պառակտումից հետո: Վարչապետի պաշտոնակատար էր նշանակվել Վլադիմիր Գրոյսմանը: Սակայն օրեր անց Յացենյուկը վերադարձավ իր աշխատանքին և կոչ արեց պատգամավորներին քվեարկել նախարարների կողմից բարձրացված օչենսդրական նախաձեռնությունների օգտին: