211652_close_icon
views-count5420 դիտում article-date 15:15 25-01-2014

Պարզվել է երեկ Երևանում խոշոր ավտովթար-հրդեհի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 24-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի, ապա՝ հրդեհի հետևանքով ավտոմեքենաների վարորդների և վիրավորների տվյալները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Таврия ЗАЗ մակնիշի 35 VO 767 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 24-ամյա Նարեկ Ադիբեկյանը, իսկ Mercedes մակնիշի 77 ՍՍ 078 համարանիշի ավտոմեքենան՝ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ, 26-ամյա Վիգեն Աբգարյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, աշխատում է «Մարկ Ինթերնեյշնալ» ՍՊԸ-ում՝ որպես վաճառող-խորհրդատու: Պարզվել է նաև, որ վթարի հետևանքով այրվածքներով հիվանդանոց տեղափոխված Ռ. Սահակյանն ու Գ. Քոսակյանը Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչներ են: [url=https://shamshyan.com/hy/article/140124224926/]Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], երեկ` հունվարի 24-ին, խոշոր ավտովթար ու հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Հաղթանակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները` 1 մարտական հաշվարկով, Таврия ЗАЗ մակնիշի ավտոմեքենան ամբողջովին այրվել էր: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ տարբեր աստիճանի այրվածքներով Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն են տեղափոխվել 24-ամյա Գրիշա Քոսակյանը, 24-ամյա Նարեկ Ադիբեկյանը և 25-ամյա Ռազմիկ Սահակյանը, ովքեր ըստ բժիշկների, գտնվում էին ծանր վիճակում: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր