211652_close_icon
views-count1370 դիտում article-date 20:13 24-01-2014

Դեռ շուտ է տեր Շտեգենի տեղափոխության մասին խոսել. Սուբիսարետա

«Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հերքել է այն տեղեկությունը, որ ակումբը արդեն նախնական համաձայնության է եկել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասպահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տեղափոխության հարցում: « Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում «Բարսելոնա»-ն ոչ մի խաղացողի հետ պայամանագիր չի կնքել: Միանշանակ կան խաղային դիրքեր, որոնք պետք է ուժեղացնել, այդ թվում նաև դարպասպահի: Տեր Շտեգենի հետ մենք պայմանագիր չենք կնքել: Այդ տեղեկությունները չեն համապասխանում իրականությանը: Մենք այդ դիրքում դիտարկուն ենք մի քանի դարպասպահների թեկնածություն: Այդ հարցում դեռ հստակություն չկա»,-Սուբիսարետայի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Նմանատիպ նյութեր