119819 դիտում
11:10 03-10-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից. թագավոր-տղերքը Եղնիկների պոստերում մեր անվտանգության երաշխավորն են. նախագահն էլ շուտ-շուտ է գալիս «պոստեր»
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արցախի պաշտպանության բանակի՝ Շահեն Մեղրյանի անվան հայտնի «Եղնիկներ» զորամասի զինվորները 24 ժամ անառիկ են պահում իրենց վստահված առաջնագիծը, ինչի շնորհիվ էլ հակառակորդի ցանկացած ոտնձգություն կանխվում է։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում «պոստերն» ամուր պահող Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու զինվորներն ասում էին. «Ժողովուրդը կարող է հանգիստ գլուխը դնի բարձին։ Մենք աչալուրջ ենք։ Զինվոր ու սպա մի բռունցք է։ Մենք ավելի ենք ամրապնդվում, երբ լսում ենք, որ թիկունքում էլ ժողովուրդն է մեզ սատարում ու մենք գիտենք, որ եթե ժողովրդի թիկունքին զինվորն է, զինվորի թիկունքին՝ ժողովուրդը, ապա նրան հաղթել հնարավոր չէ»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իրոք, զինվորների ծնողները կարող են հպարտանալ, որ լույս աշխարհ են բերել իսկական առյուծ-տղերք, որոնցից ամեն մեկը մի «Հայկ Նահապետ» է, մի «Սասնա Դավիթ», մի «Առյուծ Մհեր», «Մոնթե», «Անդրանիկ», «Շահեն Մեղրյան» և այսպես կարելի է անվերջ թվարկել մեր բազում հերոսների անունները, որոնք հայոց պատմության ընթացքում ոսկե տառերով կերտեցին մեր պատմությունը ու հիմա այդ պատմության կերտողներն են էս առյուծ՝ 18-21 տարեկան տղերքը՝ իրենց սպաների հետ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ զինվորներն էլ առանց սպաների ներկայության զրույցում ասում էին. «Քառօրյա պատերազմը շատ բան սովորեցրեց մեզ, որ եթե մի բռունցք ենք, ապա մեզ չեն կարող ծնկի բերել։ Գրեթե շաբաթը 1 անգամ նույնիսկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն անակնկալ այցելում են պոստեր, հետևում մեր սննդակարգին, հագուկապին, իսկ այդ ուղղությամբ հսկայական առաջընթաց կա։ Մեր հրամանատար գնդապետ Կարեն Ջալավյանը, նույնպես լեգենդ է, ինչպես որ լեգենդ է Շ. Մեղրյանը, ում անունով էլ կոչվում է հենց մեր զորամասը»։
Զինվորները նույնիսկ փակագծեր էին բացում՝ ասելով. «Պոստեր կան, որ 23 տարի նույնիսկ սմենափոխում սննդի տեղափոխումն անում էինք ոտքով, ու դա տևում էր 3-4 ժամ, ու շնորհիվ Արցախի նախագահ Բ. Սահակյանի, մի քանի շինարարական բրիգադներ օր ու գիշեր հսկայական աշխատանքներ կատարելուց հետո ճանապարհը դարձրել են անցանելի, ինչի շնորհիվ էլ այդ մի քանի ժամ անցնող ճանապարհը հիմա կարողանում ենք անցնել 20-30 րոպեում»։
Ֆոտոլրագրողի հարցին՝ աշխատանքների մեջ ներգրավված եղե՞լ են զինվորներ, առյուծ-տղերքը կատակելով ասում էին. «Երանի թե լինեինք, ծառայությունից հետո կհպարտանայինք նաև, որ ոչ միայն պոստերն ենք ամուր պահել, այլ նաև Ղարաբաղի պրեզիդենտի ու բանակի կամանդույուշիի հրամանով ժայռաբեկորները պայթեցնելով ճանապարհ ենք ստեղծել ապագայում այդ պոստերը պահող մեր նման առյուծ ու թագավոր տղերքի համար»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 326+
326+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)