211652_close_icon
views-count1254 դիտում article-date 16:59 14-08-2014

Տեր Շտեգենի վնասվածքը լուրջ չէ

«Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, ով մի քանի օր առաջ թիմի մարզման ժամանակ մեջքի վնասվածք էր ստացել, այսօր մանրակրկիտ բուժզննում է անցել: Պարզվել է, որ ֆուտռբոլիստի վնասվածքը լուրջ չէ: Բժիշկների խոսքերով, դարպասապահի ապաքինումը կտևի մի քանի օր: Այդպիսով մոտակա ժամանակում Գերմանիայի հավաքականի դարպասապահը կկարողանա մարզվել ընդհանուր խմբի հետ: Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը կատալոնյան ակումբի շարքերը համալրել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում:

Նմանատիպ նյութեր