«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը գովասանքի խոսքեր է հղել թիմի նորեկ Մայքլ Էսիենի հասցեին:
« Ես շատ լավ եմ ճանաչում Էսիենին: Մայքլը հիանալի խաղացող է և շատ լավ բնավորություն ունի: Նա իսկական մարտիկ է, ով ցանկանում է իրեն դրսևորել աշխարհի առաջնության մեկնարկից առաջ: Էսիենը մեր թիմի խաղում շատ որակներ կավելացնի»,-ասել է Զեդորֆը: