Դորտմունդի «Բորուսիա»-ն մոտակա ժամանակում կարող է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել
Դորտմունդի «Բորուսիա»-ն հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է նոր ֆուտբոլիստ ձեռք բերել: Այդ մասին ասել է ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:
« Մենք արդեն քննարկել ենք այդ հարցը և ուսումնասիրել ենք տրանսֆերային շուկան: Չի բացառվում, որ մենք այդ ուղղությամբ ակտիվություն կդրսևորենք: Չեմ ցանկանում ընդգծել, որ մենք կգնանք այդ քայլին այն դեպքում, եթե դա արդարացի լինի ֆինանսական տեսանկյունից»,-ասել է վատցկեն:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 18-րդ տուրի շրջանակում «Աուգսբուրգ»-ի հետ խաղում վնասվածք ստացավ կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին և երկարատև ժամանակով դուրս մնաց շարքից: Բացի այդ վնասվածքներ ունեն պաշտպաններ Մաթս Հյումելսը, Նեվեն Սուբոտիչը, ինչպես նաև կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը: