Անդրեա Ռանոկիան նոր պայմանագիր կկնքի «Ինտեր»-ի հետ
«Ինտեր»-ի ավագ Անդրեա Ռանոկիան մտադիր ակումբի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը:
«Ամենայն հավանականությամբ առաջիկա 10 օրվա ընթացքում նոր պայմանագիր կկնքեմ ակումբի հետ: Ես ինձ այլ ակումբում չեմ պատկերացնում, քանի որ ցանկանում եմ մնալ «Ինտեր»-ում»,- իտալացի պաշտպանի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Ռանոկիան միլանյան թիմում հանդես է գալիս 2011 թվականից: Իտալիայի հավաքականի պաշտպանը «Ինտեր»-ի կազմում անցկացրել է 113 խաղև խփել է 7 գոլ, ինչպես նաև 2011 թվականին դարձել է Իտալիայի չեմպիոն: