1383 դիտում
17:59 22-01-2014
«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները 2013թ. դեկտեմբերին
Հասկանալի պատճառներով «Երևան Ջուր» ՓԲԸ համակարգում դեկտեմբերին իրականացված աշխատանքների թե քանակը և թե ինտենսիվությունը զգալիորեն նվազել է: Այսպես, «Ջրամատակարարման համակարգի բարելավման և վերականգնման շինարարական աշխատանքներ» ծրագրով հաջողվել է ավարտել միայն Նորագյուղում՝ Էջմիածնի խճուղու վթարված կոյուղու վերակառուցումը: Դրա շնորհիվ հնարավոր է դարձել վերականգնել Հրազդան գետի վրայով մինչև Էջմիածնի հին խճուղի կառուցած տարանցիկ կոյուղատար աշխատանքը և ապահովել կեղտաջրերի հեռացումը դեպի գետի աջ ափին գտնվող կոյուղի, ինչպես նաև ասֆալտապատել տարածքը: Մյուս ծրագրերի իրականացումը ժամանակավորապես դադարեցվել է, այդ թվում Հրազդան կիրճի Կիևյան կամրջի մոտ վթարված կոյուղու կոլեկտորի վերակառուցումը, Ծարավաղբյուրի սանիտարական գոտու կապիտալ վերանորոգումը, Նուբարաշենի 6-րդ փողոցի Զինավան թաղամասի ինքնահոս ջրագծի կառուցումը, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի Զոնալ թաղամասի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը, Արաբկիրի 51 փողոցի 9-րդ շենքի ջրագծի շինարարությունը:
Միևնույն ժամանակ ջրամատակարարման բարելավման նպատակով որոշակի աշխատանք է տարվել մայրաքաղաքի մի շարք տարածքների բաշխիչ ցանցում: Այսպես, Կենտրոնում՝ Քաջազնունի և Զավարյան փողոցների խաչմերուկում իրականացվել է գոտիավորում և հայտնաբերվել է հոսակորուստներ, Շենգավիթում՝ Մայիսի 9 փողոցում շարունակվել է ջրամատակարարման ցանցի ուսումնասիրությունն ու գոտիավորումը և այլն: Ճիշտ է, նույն՝ եղանակային պայմաններով պայմանավորված, նվազել է դեկտեմբերին իրականացված աշխատանքների ծավալը, այնուամենայնիվ վերջինս զգալի է եղել: Մասնավորապես, կառուցվել է 40 մետր մետաղական ջրագիծ /ևս 432 մետր կառուցվել է պոլիէթիլենից, համակարգի «Պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդհանուր ծրագրով»/, փոխարինվել՝ 457 մետր ջրագիծ և 10 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 1317 մետր վթարված ջրագիծ: Հաշվետու ժամանակամիջոցում վերացվել է 399 ջրագծի վթար, 1456 վթար ջրահեռացման համակարգում և 262-ը՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 25 փական և 4 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 26 ջրաչափական հանգույց, մաքրվել է 6 դիտահոր և 374 անձրևաընդունիչ:
Դեկտեմբերին շարունակվել է նաև ջրամատակարարման բարելավման գործընթացը. Երևանում սպառողների 78%-ն ապահովված է եղել 24 ժամյա ջրամատակարարմամբ, ինչը 2%-ով գերազանցում է նոյեմբերի ցուցանիշը, 18%-ը՝ 17-23 ժամյա, իսկ 12-17 ժամյա՝ 4%-ը: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարվող ջրի որակին, ապա անցած ամիս «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի 1456 կետից վերցված փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Շարունակվել է աշխատանքը ջրի սպառման վերահսկման և հաշվառման կատարելագործման նպատակով, որի արդյունքում հաշվետու ամսին ընկերության կողմից կազմվել է 293 տարաբնույթ խախտման ակտ: Ընկերության բաժանորդների քանակն ավելացել է 205-ով: Եվս 29 բաժանորդ տեղադրել է ջրաչափ: Իսկ վաճառված ջրաքանակը դեկտեմբերին 282 000 մ3-ով գերազանցել է 2012թ. նույն ժամանակամիջոցի արդյունքը, ինչը վկայում է ջրի հաշվառման գործում շարունակվող առաջընթացի մասին:
Նմանատիպ նյութեր
1389 դիտում
21:00 23-01-2015
«Երեւան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները 2014թ. դեկտեմբերին
2656 դիտում
13:43 17-02-2014
«Երևան Ջուր» ՓԲԸ-ն ներկայացրել է 2014թ. հունվարի իր գործունեության արդյունքները
1423 դիտում
15:59 22-04-2014
«Երևան Ջուր» ՓԲԸ-ն ամփոփել է 2014 թ-ի մարտ ամսվա գործունեության արդյունքները
Այս բաժնից
841 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
877 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1243 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման