1456 դիտում
15:59 22-04-2014
«Երևան Ջուր» ՓԲԸ-ն ամփոփել է 2014 թ-ի մարտ ամսվա գործունեության արդյունքները
Ձմեռը եկավ ևս մեկ անգամ ապացուցելու, որ էլեկտրասնուցման անջատումների ժամանակ, իրարից բավականաչափ հեռու գտնվելու պատճառով, դժվարություններ են առաջանում Ապարանի 14 խորքային հորերի անջատված պոմպերի համարները որոշելիս: Դրա համար էլ մարտին, ձյան ծածկույթն անհետանալուն պես, խորքային պոմպերի վրա տեղադրվեցին էլեկտրահաշվիչներ և միացվեցին ներհամակարգային տեղեկատվական «Լոկատոր» ծրագրին: Արդյունքում՝ ներկայումս հնարավորություն է ստեղծվել ինչպես «Լոկատորի» միջոցով առցանց տեսնել պոմպի շարժիչների լարումները, հոսանքի ուժը և մյուս տեխնիկական տվյալները, այնպես էլ պոմպերի էլելտրասնուցումների անջատումների ժամանակ արագ արձագանքել ստեղծված իրավիճակներին:
Ջրատար համակարգի բարելավման նպատակով իրականացվել են աշխատանքներ նաև Գառնիի ջրաղբյուրում: Այսպես. եթե նախկինում Գառնիի ձորի կապտաժների ջուրը նախապես ամբարվում էր պոմպակայանին կից ջրհավաք հորում, ապա քլորակայանի տեղակայման վայրի փոփոխությունից հետո ջրհավաք հոր մտնող ջրագիծը շրջանցվել և ուղղակիորեն միացվել է պոմպակայան մուտք գործող գծին: Արդյունքում, օգտագործելով կապտաժների դիրքի մոտ 40մ ճնշումը՝ հնարավոր է դարձել տնտեսել էլեկտրաէներգիան, ինչպես նաև ավելացնել Գառնիի պոմպակայանի ջրարտադրությունը վայրկյանում 60 լիտրով:
Մարտին ակտիվացել են բարելավման և վերականգնման աշխատանքները նաև ներհամայնքնային ջրամատակարարման բաշխիչ ցանցում: Օրինակ, սկսվել է Բարձրաշեն գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը: Կառուցված լինելով 70-ականներին՝ այն ներկայումս գտնվում է քայքայված վիճակում: Ջրագծի վրա առկա են բազմաթիվ վթարներ, ինչը հանգեցնում է զգալի ջրակորստի ու թույլ չի տալիս ապահովել գյուղում կանոնավոր ջրամատակարարում: Նոր ջրագծեր են կառուցվում նաև Եղվարդի Շիրակի և Նոր Երզնկայի 3-րդ փողոցներում: Իսկ Նոր Խարբերդի Զոնալ թաղամասում այն շարունակվել է: Շարունակվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանի վթարված ճնշումային կոյուղու վերակառուցումը:
Երևանում վերակառուցվում է Պուշկինի փողոցի 60-ի բակային ջրամատակարարման ցանցը, որի արդյունքում հարակից մասնավոր տնատիրություններն ու ցածրահարկ շենքերը ջուր կստանան ինքնահոս եղանակով, իսկ բարձրահարկերը՝ պոմպակայանի միջոցով: Այդ կերպ և՛ ջրամատակարարումը տարածքում կկարգավորվի, և՛ էլեկտրաէներգիան կտնտեսվի:
Ինչ վերաբերում է ներհամակարգային զարգացման ծրագրերին, ապա այստեղ առաջին պլանում է Ծարավաղբյուրի սանիտարական գոտու վերանորոգումը: Շուրջ 40 տարի շահագործման պարագայում բնականաբար, որոշ աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել: Նախագծով նախատեսվում է վերակառուցել քլորատան շենքը, հարևանությամբ գտնվող օժանդակ շինությունը, վերանորոգել պահակատունը և բարեկարգել տարածքը: Հարկ է նաև ջրհավաք կառույցների ազբեստյա դրենաժային խողովակները փոխարինել պոլիէթիլենայինով, ինչպես նաև կատարել այլ աշխատանքներ՝ ջրաղբյուրի հետագա հուսալի շահագործումն ապահովելու համար:
Ընդհանուր առմամբ մարտին կառուցվել է 1758 պոլիէթիլենային ջրագիծ, 283 մետր մետաղական ջրագիծ, փոխարինվել է 108 մետր ջրագիծ և 16 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 912 մետր վթարված ջրագիծ: Հաշվետու ժամանակամիջոցում վերացվել է 674 ջրագծի վթար, 1618 կոյուղու վթար և 204 վթար՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 39 փական և 3 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 31 ջրաչափական հանգույց, մաքրվել է 38 դիտահոր և 1494 անձրևաընդունիչ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևանում սպառողների 76,0%-ն ապահովված է եղել 23,5-24,0 ժամյա ջրամատակարարմամբ, 20,0%-ը՝ 17-23,5 ժամյա, իսկ 4,0%-ը՝ 12-17 ժամյա ջրամատակարարմամբ: Ընդ որում, «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1539 փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Բաժանորդների թվաքանակը մարտին ավելացել է 269-ով և կազմել 355,697: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի վաճառքն ավելացել 40,000 մ3-ով, իսկ ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվարկով՝ 0,6 մ3 -ով և կազմել 11,5 մ3: Ջրի սպառման վերահսկման և հաշվառման աշխատանքների արդյունքում կազմվել է 334 տարաբնույթ խախտման ակտ, որից 28-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. մարտ ամսվա գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:
[img]/ups/images/0783656001398168103104068.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
2003 դիտում
17:30 30-07-2014
«Երևան Ջուր»-ն ամփոփել է 2014 թ-ի հունիս ամսվա գործունեության արդյունքները. ֆոտո
1682 դիտում
09:53 28-08-2014
Ծարավաղբյուրի փողոցում բնակարանամուտ է. «Երևան Ջուր» ՓԲԸ-ի՝ հուլիս ամսվա արդյունքները
1422 դիտում
17:59 22-01-2014
«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները 2013թ. դեկտեմբերին
Այս բաժնից
1207 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
757 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար