2067 դիտում
20:39 21-01-2014
Ախալքալաքի անձնագրային բաժնում անվերջանալի հերթեր են
Վրաստանի Արդարադատության նախարարության հատուկ որոշման համաձայն երկրի բոլոր մանկավարժները մինչև հունվարի 23-ը հնարավորություն ունեն անվճար կարգով դիմել և ստանալ անձը հաստատող վկայական(ID card), Ախալքալաքում մանկավարժները ակտիվացան ակցիայի վերջին օրերին:
2013 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2014-ի հունվարի 23-ը Վրաստանի բոլոր մանկավարժները հնարավորություն ունեին անվճար կարգով դիմել և ստանալ անձը հաստատող վկայական, կամ ինչպես մարդիկ են անվանում վրացական ներքին անձնագիր: Այս օրերին Պետական սպասարկման զարգացման գործակալության քաղաքացիական ռեեստրի Ախալքալաքի շրջանային բաժնում անվերջանալի հերթեր են գոյանում: Քանի որ ընդամենը հաշված օրեր է մնացել ակցիայի ավարտին և բոլոր մանկավարժները ցանկանում են օգտվել ընձեռված բացառիկ հնարավորությունից: Թե ինչ պատճառով են հերթեր գոյանում Ախալքալաքի բաժնի աշխատակիցները պարզաբանեցին. «Մեր մանկավարժները ամբողջ մի ամիս հանգստացան և միայն վերջին օրերին հիշեցին անվճար անձնագիր փոխելու մասին: Մենք աշխատում ենք առանց ընդմիջման, որպեսզի հասցնենք և դիմողներից ոչ-ոք դուրս չմնա ակցիայից»:
Մանկավարժները կարող են դիմել Քաղաքացիական ռեեստրի անձնագրային բաժին՝ դիմում լրացնել, հին անձնագիրը հանձնել, լուսանկարվել և 10 աշխատանքային օրից ստանալ անձնագիրը: Այս արտոնության շնորհիվ երկրի հազարավոր մանկավարժներ տնտեսում են 34-ական լարի:
Այս մասին տեղեկացնում է «[url=http://am.sknews.ge/index.php?newsid=917#.Ut6hqNLHn4Z]Հարավային Դարպասը[/url]»
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1306 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1141 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1105 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք