1247 դիտում
19:24 21-01-2014
Խիստ անհրաժեշտ է չանտեսել կրթության հասարակական և սոցիալական նշանակությունները. Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում մասնակցում է Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին, այսօր հանդես է եկել ելույթով: Նախարարն իր խոսքում, մասնավորապես, շեշտել է այն հանգամանքը, որ կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված ժամանակակից կրթահամակարգը, որտեղ գիտելիքների և ունակությունների զարգացման համար տեղեկատվական տեխնոլոգիաները դառնում են որոշիչ, միաժամանակ կարիք ունի հստակեցնել երիտասարդ սերնդի արժեքների ձևավորման և զարգացման հարցը:
Անդրադառնալով կրթության տնտեսական նշանակությանը` նախարարը միաժամանակ ընդգծել է, որ խիստ անհրաժեշտ է չանտեսել կրթության հասարակական և սոցիալական նշանակությունները, որպեսզի կրթության շնորհիվ ձևավորվի ոչ միայն հմուտ աշխատակազմ, այլև ազգային դիմագիծը պահպանած և ժողովրդավար հասարակության լիարժեք քաղաքացի: Այս թեզը հետաքրքրությամբ է քննարկվել համաժողովի մասնակիցների կողմից:
Համաժողովի շրջանակում Արմեն Աշոտյանը նաև կարճատև աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների` Վրաստանի, Խորվաթիայի, ՌԴ-ի, Սլովենիայի, Լիտվայի կրթության նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային համագործակցության հարցեր:
Նմանատիպ նյութեր
1335 դիտում
16:48 05-12-2014
Վաշինգտոնը Մոսկվայից պահանջում է չանտեսել հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը
1754 դիտում
23:50 30-09-2019
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է անում չանտեսել Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները
922 դիտում
13:09 26-06-2023
Արցախում անցել են խիստ խնայողական ռեժիմի. բենզին և դիզվառելիք տրամադրվում է խիստ անհրաժեշտ դեպքերում
Այս բաժնից
541 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
775 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
709 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը