24-դյույմանոց անվասկավառակներով թյունինգապատ G-wagen
Գերմանական հայտնի MEC Design թյունինգային ընկերությունը,որը վաղուց չէր ուրախացրել շքեղ մեքենաների երկրպագուներին նոր նախագծերով, ներկայացրել է այս տարվա առաջին լիցքավորված Mercedes-Benz G63 AMG ամենագնացը:
Պրեմիում դասի սպորտային ամենագնացը հենվում է զանգվածայաին` 24 դյույմանոց MEC Design CC5 Wheels անվասկավառակների վրա:
Թարմացումների շնորհիվ մեքենան նոր արտաքին դիզայն է ձեռք բերել և բազմաթիվ դեկորատիվ աքսեսուարներ:
Թյուներները պատրաստ են էլ ավելի հզորացնել ամենագնացի 5,5 լ ծավալով թվին տուրբո շարժիչը, որի բազային տարբերակը 544 ձիուժ հզորություն է ապահովում:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: