24 դյույմանոց անվասկավառակներով յուրօրինակ Mercedes G63 AMG. ֆոտոշարք
Ճապոնական Office-K թյունինգային ընկերությունը անհատականացրել է Mercedes G63 AMG ամենագնացը.
Բոլոր մյուս G-Wagen-ներից այն տարբերվում է վառ կարմիր «Brilliant Red» գույնով և հսկա Forgiato անվադողերով:
Ճապոնացիները մի շարք տեխնիկական փոփոխությունների են ենթարկել ամենագնացը, ինչպես նաև հագեցրել այն Miracle Square6 արտանետման համակարգով, ինչի շնորհիվ ավելի կոպիտ է հնչում շարժիչի «մռնչյունը»:
Թարմացումների արդյունքում 5,5լ ծավալով V8 թվին տուրբո շարժիչով սպորտային ավտոմեքենան ձեռք է բերել նոր ռադիատորային ճաղավանդակ, մգացված ապակիներ, նոր Mercedes-Benz էմբլեմներ, դռների նոր բռնակներ, Pirelli անվադողերով 24 դյույմանոց անվասկավառակներ, արտանետման Miracle Square6 համակարգ, ցածր կախոց:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: