Hamann-ը ներկայացրել է 23 դյույմանոց անվասկավառակներով բացառիկ BMW X6 M-ը. ֆոտոշարք
Գերմանական ամենահայտնի թյունինգային ընկերություններից մեկը` Hamann-ը, որի գլխավոր մասնաճյուղը գտնվում է Գերմանիայի Լաուպհայմ քաղաքում, չի դադարում զարմացնել աշխարհի տարբեր անկյուններում բնակվող իր հաճախորդներին:
1986 թվականին հիմնված ընկերությունը մինչ օրս զբաղվում է գերմանական ավտոմեքենաների թյունինգով, մասնավորապես, ընկերության հատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում BMW-ի նոր մոդելները:
Hamann-ի լիցքավորած 23 դյույմանոց անվասկավառակներով բացառիկ BMW X6 M-ը դրա ճշգրիտ ապացույցն է:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: