Դաղստանի Բաբայուրտովսկի շրջանում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ: Իրավապահ մարմինների անդամներից ոչ ոք չի զոհվել կամ վիրավորվել, իսկ կրակողը սպանվել է ոստիկանների պատասխան գործողությունների արդյունքում:
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Համամատյուրդ գյուղից ոչ հեռու՝ անտառի կողմից անհայտ անձը կրակ է բացել ճանապարհային ոստիկանների աշխատակիցների ուղղությամբ: Նրա մոտ հատնաբերվել է հրացան: Իսկ դեպքի վայրից ոչ հեռու գտնվել է նրա թողնված ավտոմեքենանան: Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: