59917 դիտում
19:41 27-04-2015
Կրակո՞ց Երևանում. անհայտ անձը «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ կրակել է Mercedes-ի վրա, իսկ հավաքվածները ասում էին. «Կրակոցի ձայն չենք լսել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ կրակոց է հնչել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց անհայտ անձը կրակել է այնտեղ կայանված Mercedes մակնիշի 34 CR 751 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ ՝ վարչության պետի տեղակալ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակու վրա կրակոցի հետք, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է կրակված գնդակ: Թե ինչպիսի հրազենից է արձակված՝ այս պահին իրավապահները ճշտում են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանի և 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության փորձաքրեագետները:
Դեպքի վայրում հավաքվածներից ոստիկաններն ու քննիչները փորձում էին պարզել՝ արդյո՞ք նրանք կրակոցի ձայն կամ կրակողին տեսել են: Իսկ բոլորի պատասխանը մեկն էր. «Ոչ կրակողին ենք տեսել, ոչ էլ կրակոցի ձայն ենք լսել: Եթե տեսնեինք կամ լսեինք, բնազդաբար, կարողա խուճապի մատնվեինք»:
Մանրամասները՝ քիչ ուշ
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+