Շումախերի վիճակն այլևս կրիտիկական չէ
Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի ներկայացուցիչ Սաբինա Կեմը հայտարարել է, որ հանրահայտ ավտոարշավորդի առողջական վիճակն արդեն կրիտիկական չէ, սակայն նա դեռ շարունակում է կոմայի մեջ մնալ:
« Շումախերի վիճակը կրիտիկական չէ, սակայն նա շարունակում է կոմայի մեջ մնալ: Միխայիլի ընտանիքը հավատում է բժիշկների տաղանդին և վստահում է նրանց: Ես պետք է հիշեցնեմ, որ ցանկացած արժանահավատ տեղեկություն կարելի է ստանալ միայն բժիշկներից»,-նշել է Կեմը: