211652_close_icon
views-count1682 դիտում article-date 16:58 04-04-2014

Շումախերի վերականգնման գործընթացում դրական տեղաշարժեր կան

Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի վերականգման գործըթացքում դրական տեղաշարժեր կան: Այս մասին հայտնել է ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Քեմը: «Միխայելի արթնացման գործընթացը շարունակվում է: Այդ առումով դրական տեղաշարժեր կան և նա սկսել է որոշակի ազդանշաններ արձակել: Մենք ցանկանում ենք շնարհակալություն հայտնել բոլոր այն մարդկանցից, ովքեր աջակցում են Միխայելին: Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ չենք կարող ավելի մանրմասն տեղեկություններ տալ նրա առողջական վիճակի մասին: Դա անհրաժեշտ է Մխայելի անձնական կյանքի, ընտանիքի անդամների և բժիշկների հանգիստ աշխատանքի համար»,- հայտնել է Քեմը: Հիշեցնենք, որ Միխայել Շումախերը արդեն երեք ամիս է ինչ գտնվում է արհեստական կոմայի մեջ: Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու և քարին գլխով բախվելու հետևանքով Շումախերը ստացել էր ուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք, արյունազեղում: Գրենոբլի հիվանդանոց տեղափոխելուց հետո Շումախերը վիրահատվել էր:

Նմանատիպ նյութեր