Սիրիան պատրաստ է համագործակցել ընդդիմության հետ. Մուալեմ
Սիրիայի իշխանությունները պատրաստ են համագործակցել ընդդիմության հետ՝ ծայրահեղականների դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
Սիրիայի ԱԳՆ ընդգծել է, որ համատեղ գործողությունները պետք է ծրագրավեն 2013թ. Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի արդյունքների և ՄԱԿ-ի ԱԽ սիրիական բանաձևերի հիման վրա: Այդ փաստաթղթերում միջազգային հանրությունը դատապարտել է բռնությունը խաղաղ քաղաքացիների հանդեպ:
Սիրիայի արտգործնախարարը նշել է, որ Սիրիայի կառավարությունը Զինված ուժերն օգտագործում է ահաբեկչության դեմ պայքարի համար, հայտնում է RIA Novosti-ն: