Ուկրաինայի ժամանակավոր նախագահը պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցել
Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ակեքսանդր Տուրչինովը ստանալով երկրի նախագահի ժամանակավոր լիազորություները հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ կառուցել նոր իրական իրավահավասար և բարիդրացիական հիմքով հարաբերություններ, որը ընդունում և ճանաչում է Ուկրաինայի եվրոպական ընտրությունը»,-հայտարարել է նա հեռուստաուղերձում:
Տուրչինովը նշել է, որ տնտեսաթյան առողջացման և եվրաինտեգրման կուրսին վերադառնալը համարվում է Ուկրաինայի իշխանութունների գլխավոր խնդիրը: