211652_close_icon
views-count1211 դիտում article-date 17:28 24-01-2014

Սիրիայի կառավարության պատվիրակությունը մտադիր է լքել Ժնևը. Մուալեմ

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ, եթե մինչ շաբաթ համակարգված բանակցություններ չընթանան, Սիրիայի կառավարության պատվիրակությունը կլքի Ժնևը: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Եթե մինչ շաբաթ ոչ մի լուրջ բանակցություններ տեղի չունենան, ապա պաշտոնական սիրիական պատվիրակությունը համաժողովի կարևորության բացակայության և անպատրաստվածության պատճառով կլքի այն»,- ասել է Մուալեմը: Նշենք, որ «Ժնև-2»-ի շրջանակներում Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև ուրբաթ օրը նախատեսված բանակցությունները չեն կայացել:

Նմանատիպ նյութեր