211652_close_icon
views-count2008 դիտում article-date 09:32 17-01-2014

Չորս ոչ իշխանական ուժեր որոշել են անվստահություն չհայտնել Տիգրան Սարգսյանին. ՀԺ

«Փետրվարի 3-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական չորս ուժերը նիստի օրակարգ չեն մտցնելու։ Սույն որոշումն, ըստ էության, կայացված է։ Այդ մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները։ Վարչապետին «իմպիչմենտ» հայտնելու գործընթացը հետաձգվում է, և չի բացառվում՝ անորոշ ժամանակով»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր