Սիրիայում ծայրահեղականների կողմից խաղաղ բնակիչների սպանությունները ռազմական հանցագործություններ են. ՄԱԿ
Սիրիայում գրոհայինների կողմից խաղաղ բնակիչների և կառավարական զորքերի զինյալների աճող սպանությունները կարող են ռազմական հանցագործություններ լինել: Այս մասին հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Նավանեթհեմ Պիլեյը, հայտնում է ITAR-TASS-ը:
Հայտարարության մեջ նա շեշտել է, որ զինված ընդդիմության գործողությունները միջազգային իրավունքի նորմերի խախտում են: Այդպիսի հանցագործություններում ընդգրկված են Ասադի ռեժիմի հակառակորդները, ովքեր կապված են «Ալ-Քաիդայի» հետ:
Պիլեյը հայտնել է, որ նման հանցագործությունների հստակ թիվը դժվար է բացահայտել, բայց տարեսկզբին գրոհայինները մահապատժի են ենթարկել բազմաթիվ քաղաքացիական և պատանդված զինվորական անձանց: