Նյու Յորքում տրանսպորտի վարչությանը հրամայվել է ավտոբուսների վրա մուսուլմանների կողմից հրեաների սպանությունները դատապարտող պաստառներ փակցնել
Նյու Յորքում դաշնային դատարանը քաղաքային տրանսպորտի վարչությանը հրամայել է ավտոբուսների վրա մուսուլմանների կողմից հրեաների սպանությունները դատապարտող պաստառներ փակցնել: Ինչպես տեղեկացնում է «rosbalt.ru»-ն, դատավորը համարել է, որ այդ արշավը համապատասխանում է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությանը, որով երաշխավորվում է խոսքի ազատությունը:
Պաստառների վրա պատկերված է գլխաշորով պաղեստինցի, նրա կողքին՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի ռազմատենչ արտահայտությունը:
Այդ գովազդային արշավը ֆինանսավորել է «Ամերիկյան ազատությունների պաշտպանության նախաձեռնող խումբը», որին համարում են հակամուսուլմանական:
Այդպիսի պաստառներ արդեն տարածվել են ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում: