ՃՈ աշխատակիցները տուգանային հրապարակ են տեղափոխել առջևի համարանիշը սկոչով փակած, սև գույնը ոսկեգույն դարձրած Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 5-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Nissan մակնիշի 09 VP 099 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն են ստացել, որ նշված ավտոմեքենայի սեփականատերը սահմանված կարգով տրանսպորտային միջոցը չվերահաշվառելով՝ (գույնի փոփոխություն) մեքենայի սևը փոխարինել է ոսկեգույնով, իսկ առջևի համարանիշը փակել է սկոչով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Դիլիջան քաղաքի Մոլդովական 4 շենքի բնակիչ Գեղամ Ալիխանյանի անվամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի