Չի կարելի քննադատել այն խաղացողներին, ովքեր ցանկանում են խաղալ «Բարսելոնա»-ում և «Ռեալ»-ում. Մոուրինյո
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հասկանում է այն ֆուտբոլիստներին, ովքեր երազում են խաղալ Մադրիդի «Ռեալ»-ում և «Բարսելոնա»-ում: Նշենք, որ ժամանակին Մոուրինյոն աշխատել է կատալոնյան ակումբում և գլխավորել է «Արքայական ակումբը»:
«Եթե դու հարձակվող ես և հանդես ես գալիս «Ռեալ»-ում կամ «Բարսելոնա»-ում, ապա մեկ մրցաշրջանի ընթացքում 50 և ավելի գոլեր խփելը քեզ համար շատ հեշտ է: Այդ թիմերը շատ գրավիչ են ֆուտբոլիստների համար և դա հսականալի է: Չի կարելի նրանց քննադատել դրա համար: Ես որպես մարզիչ նույնպես ունեցել եմ նման ցանկություն և աշխատել եմ «Ռեալ»-ում: Սակայն եթե ես ֆուտբոլիստ լինեի Պրեմիեր լիգային չէի հեռանա»,-ասել է Մոուրինյոն: