856 դիտում
17:37 19-03-2024
ԵԽ-ի բանաձևը մեսիջ է այն խաղացողներին, ովքեր փորձում են վերացնել Հայաստանը․ Գագիկ Մելքոնյան
Օրերս ԵԽ-ի ընդունած բանաձևը կարևորագույն ազդակ է ներկայումս ՀՀ-ի հանդեպ իրականացվող քաղաքական, տնտեսական և անվտանգային ճնշումներին դիմագրավելու առումով։
Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Չնայած իր խորհրդակցական բնույթին՝ այն լուրջ մեսիջ է տարածաշրջանի այն խաղացողներին, որոնք փորձում են վերջնականապես թուլացնել, իսկ ավելի ճիշտ վերացնել ՀՀ-ն։ Այս իրավիճակում ամենակարևորը վերջական ու վճռական որոշում կայացելն է ու դրան հավատարիմ մնալը»,- ասաց Մելքոնյանը:
Պատգամավորի կարծիքով 90-ականների կեսերին հաղթանակած ՀՀ-ի իշխանությունները չկարողացան վճռական լինել ու ընտրություն կատարել փուլային ու փաթեթային լուծումների միջև։
«Դրա արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն, ապա «Հոկտեմբերի 27», «Մարտի 1» և այլն։ 2010-13թթ Եվրոպայի հետ հարաբերություններում լուրջ առաջընթաց կար ու թվում էր, թե եվտոինտեգրացումը այլընտրանք չունի, դարձյալ անվճռականության արդյունքում մեկ գիշերվա ընթացքում հայտնվեցինք ԵԱՏՄ-ի կազմում։
Մեզ փորձում էին համոզել, որ դա երաշխիք է ՀՀ-ի ու Արցախի խաղաղության ու անվտանգության համար, մինչդեռ ստացանք 2016-ի քառօրյա ու 2020թ-ի 44-օրյա պատերազմները, այնուհետև Արցախի շրջափակում ու հայափաթում։
Այսօր, երբ մեր երկիրը բախտորոշ ընտրության առաջ է կանգնած, նախորդ սխալների պատասխանատու ուժերը դարձյալ գուշակում են սպասվող տնտեսական ճգնաժամի ու պատերազմի սպառնալիքի միջոցով հասարակության մեջ վախի ու հուսահատության մթնոլորտ ստեղծել ու կասեցնել երկրի առաջընթացը»,- ասաց Մելքոնյանը։

Նմանատիպ նյութեր
4013 դիտում
14:19 15-01-2014
Չի կարելի քննադատել այն խաղացողներին, ովքեր ցանկանում են խաղալ «Բարսելոնա»-ում և «Ռեալ»-ում. Մոուրինյո
3560 դիտում
08:41 18-01-2018
Հրաժարվել արտաքին թշնամու կոնցեպտից, վերացնել արտաքին կախվածությունը. սա է բանաձևը. «168 ժամ»
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»