211652_close_icon
views-count11133 դիտում article-date 21:46 13-07-2017

Չավի. Չէի վերադարձնի «Բարսելոնա» այն խաղացողներին, որոնք հեռացել էին ակումբից

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին պատմել է, որ ապագայում կցանկանար թիմի մարզիչ դառնար: «Դրա համար պետք է շատ պատրաստ լինել: Թիմի շուրջ մթնոլորտը հանգիստ չի լինի, եթե դուք նույնիսկ հաղթում եք: Այդ դեպքում երկրպագուները կքննադատեն, որ թիմը վատ է խաղում: Դրա համար «Բարսելոնան» ղեկավարելն ավելի բարդ է, քան՝ «Ռեալը»: Կատալոնական ակումբի համար հաղթելը բավական չէ: Արդյո՞ք թիմ կբերեի Բելյերինին: Ես նրա խաղը քիչ եմ տեսել: Բայց կարող եմ ասել մի բան. ինձ բարդ կլիներ ձեռք բերել խաղացողի, որը նախկինում մեր մոտ է խաղացել: Ես չէի վերադարձնի «Բարսելոնա» նրանց, որոնք հեռացել են ակումբից: Ինչո՞ւ են նրանք հեռանում 16 կամ 17 տարեկանում: Դա ինձ ծիծաղելի է թվում: Ես դա չեմ հասկանում», ասել է Չավին:

Նմանատիպ նյութեր