211652_close_icon
views-count20198 դիտում article-date 10:30 15-01-2014

Թուրք պրոֆեսորը դատապարտել է քրդական կառույցի ոչ հայանպաստ հայտարարությունը

Վերջին օրերին Թուրքիայի հանրային ու լրագրողական շրջանակներում բուռն քննարկման առարկ ա է դարձել «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) համանախագահ Բեսե Հոզաթի արած հայտարարությունն այն մասին, թե Թուրքիայում պետական իշխանությանը զուգահեռ ձևավորված պետությունների մաս են կազմում ազգայնական հայերը, հույները և հրեաները: Հոզաթի այդ հայտարարությունը խստորեն քննադատել է պրոֆեսոր Ահմեթ Ինսելը: Նա տարակուսանքով ակնկալում է, թե արդյոք քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հունվարի 19-ին Հրանտ Դինքի հիշատակի առթիվ հղելիք ուղերձում կանդրադառնա խնդրին և վերջ կդնի այդ անհեթեթությանը, գրում է [url=http://http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1364]Ermenihaber.am[/url]-ը: Հիշեցնելով, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահներն արդեն դատապարտել են «ռասիսզմի գարշահատություն ունեցող այդ հայտարարությունը», Ինսելը ուշադրություն է հրավիրել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) պահպանած լռության վրա: Դրա համար էլ, ըստ նրա, «ՔՀՄ»-ի գործադիր խորհրդի անդամ Ռըզա Ալթունը 2 օր անց կրկնեց իր գործընկերոջ այդ խայտարակ հայտարարությունը` ավելացնելով նոր դետալներ: «Թուրքական պետության ներսում հայկական, հունական և հրեական ազդեցիկ լոբբի կա: Այդ լոբբիստական ուժերը, ելնելով իրենց հետապնդած շահերից, քրդական հարցի լուծումը նպատակահարմար չեն դիտում»,- ասել էր Ալթունը: Ահմեթ Ինսելը, զարմանք հայտնելով Ալթունի այդօրինակ դատողության կապակցությամբ, գրում է. «Տեղյակ չեմ, թե Ռըզա Ալթունն ինչ տեսակ աշխարհում է ապրում և որտեղից է տեղեկություններ ստանում, բայց եթե նա իրոք հավատում է իր ասածին, թե Թուրքիայի ներսում ձևավորված հայկական, հրեական և հունական լոբբի կա, որը ազդեցություն ունի պետության վրա, ուրեմն պետք է կասկածել նրա հոգեկան առողջության վրա»:

Նմանատիպ նյութեր