Օջալանը նախազգուշացրել է, որ կարող է վերջ դնել թուրք-քրդական խաղաղ բանակցություններին
Քրդական բանվորական կուսակցության աաջնորդ Աբդուլլահ Օջալանը նախազգուշացրել է, որ իր կուսակցության և Թուրքիայի իշխանությունների միջև ընթացող խաղաղ բանակցությունները կարող են կասեցվել, եթե «Իսլամական պետության» գրոհայիններին թույլ տան շարունակել Իրաքի՝ Սիրիայի հետ սահմանամերձ Քոբան քրդաբնակ քաղաքում քրդերի զանգվածային կոտորածները:
ԻԼԻՊ-ի զինյալների կողմից իրականացվող մասսայական սպանությունների պատճառով Քոբանից 150 հազարից ավելի քուրդ է փախել դեպի Թուրքիա, ինչի հետ կապված միջադեպին միջամտել է ՆԱՏՕ-ն:
«Եթե ԻԼԻՊ-ի զինյալներն իրենց նպատակին հասնեն, ապա դա վերջ կդնի քրդական խաղաղ բանակցային գործընթացին»,-նախազգուշացրել է Օջալանը: