Չինաստանում երեխաների առևտրով զբաղվող մանկաբարձուհուն մահապատժի են դատապարտել
Չինաստանում բժիշկ-մանկաբարձուհի Չժան Շուսյան, ով խոստովանել է մեղքը վաճառքի նպատակով 7 երեխաների գողանալու մեջ, մահապատժի է դատապարտվել: Վճռի իրականացումը ենթակա է երկու տարով հետաձգման, հայտնում է BBC լրատվականը:
Ըստ ցուցմունքների, բժիշկը ծնողներին համոզել է հրաժարվել երեխաներից` պատճառաբանելով, թե իբր փոքրիկները հիվանդ են:
Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ նորածիններից մեկի մայրը ոստիկանության հետ կիսվել է երեխաների գողության մասին իր կասկածներով:
Հետաքննության արդյունքում ողջ է հայտնաբերվել 6 նորածին: