Աստված թող վերափոխի զենքի առևտրով զբաղվող մարդկանց սրտերը. Ֆրանցիսկոս պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է Եգիպտոսի եկեղեցիներից երեքում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվել է ընդհանուր թվով 84 մարդ, տասնյակները` վիրավորվել:
Ինչպես հաղորդում է [url=http://www.bbc.com/news/world-middle-east-39544451]BBC[/url]-ին, կիրակնօրյա պատարագի ժամանակ սրբազան քահանայապետը ելույթ ունենալիս նշել է, որ աշխարհը տառապում է պատերազմների, ահաբեկչության պատճառով:
«Աղոթում եմ զոհերի և տուժածների համար: Թող աստված վերափոխի ահաբեկչություն, բռնություն կատարող և զենքի շրջանառությամբ զբաղվող մարդկանց սրտերը», - ասել է Ֆրանցիսկոս պապը պատարագի ժամանակ: