Վաշինգտոնն անհանգստացած է Սաակաշվիլիին հարցաքննության կանչելու փաստով
Միացյալ Նահանգները մտահոգված է Միխեիլ Սաակաշվիլիին մի քանի ծանր գործերով հարցաքննության կանչելու՝ Վրաստանի իշխանությունների որոշմամբ: Այս մասին նշված է ԱՄՆ Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ միաժամանակ նշվում է, որ ոչ ոք չի կարող վեր կանգնել օրենքից, սակայն նախկին նախագահի նկատմամբ քաղաքական վրեժի հետ կապված միանգամից մի քանի քրեական գործի հարուցումը մտահոգություն է առաջացնում հատկապես այն պարագայում, երբ տվյալ երկրում իրավական և դատական ինստիտուտները դեռ թույլ են զարգացած:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հարցաքննության չներկայանալու դեպքում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի նկատմամբ կհայտարարվի հետախուզում: