211652_close_icon
views-count65696 դիտում article-date 13:03 13-01-2014

Արագածոտնի մարզում զինղեկը BMW-ով վրաերթի է ենթարկել համագյուղացուն

Այսօր՝ հունվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Կարպի գյուղի բնակիչ, 49-ամյա Հակոբ Օհանյանը իր կողմից վարած BMW մակնիշի 31 ՍՕ 509 համարանիշի ավտոմեքենայով գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 42-ամյա Հեղինե Ավագյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ վրաերթի ենթարկվածը տեղափոխվեց Արմենիա բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Օհանյանը աշխատում է Կարպի գյուղի դպրոցում՝ որպես զինղեկ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Արիստակեսյանի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր