211652_close_icon
views-count44351 դիտում article-date 12:27 07-03-2021

Արարատի մարզում դպրոցի զինղեկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա աշակերտուհուն

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ  Հայկ Մեցոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Այդ օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Էդուարդ Ա.-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի 4-րդ փողոցում՝ Թիվ 5 ավագ դպրոցի դիմաց,  վրաերթի է ենթարկել   հետիոտն,  Մասիսի բնակիչ, 17-ամյա Արինե Ղ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Էդուարդ Ա.-ն աշխատում է Արարատի մարզի Արևաբույր գյուղի  միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի 11-րդ դասարանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր