211652_close_icon
views-count63509 դիտում article-date 16:17 11-01-2014

Որդեկորույս ծնողներին զայրացրել է այն փաստը, թե ինչո՞ւ է քննիչն իրենց վերցրել սև ցուցակի մեջ

Այսօր` հունվարի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, 2013-ի դեկտեմբերի 6-ին Արարատի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 22-ամյա Ջիվան Նիկոյանի ծնողները բարձրաձայնում էին իրենց բողոքը, որը վերաբերում է քննիչի կողմից իրենց նկատմամբ անհարգալից ու արհամարհական վերաբերմունքի հետ: Ծնողներին ավելի շատ վրդովվեցնում է այն հանգամանքը, որ քննիչը ոչ մի տեղեկություն չի տալիս իրենց քրեական գործի ընթացքի մասին, իսկ վարորդը, նույնիսկ բարոյական օգնություն չի ցուցաբերել իրենց` այցելելով ու ցավակցելով որդեկորույս ծնողներին: Մի անգամ այցելել է վարորդի հարազատներից ինչ որ մեկն ու իբրև սփոփանք հայտնել թե. «ոչինչ, դժբախտություն էր, եղավ անցավ»: Ծնողները չարությամբ լցված չեն վարորդի նկատմամբ, պարզապես խնդրում են որպեսզի քննությունը կատարվի օբյեկտիվ և բացահայտվի վթարի ողջ ճշմարտությունը: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 DO 849 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում, Երասխավանի վարչական տարածքում, բախվել էր ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և գլխիվայր շրջվելով 50 մետր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով վարորդ Տ. Ասոյանը և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Վարազդատ Խաչատրյանը, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ, 26-ամյա Արկադի Կլեկչյանը, 45-ամյա Արամ Փիլոսյանը և Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Ջիվան Նիկոյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը hայտնել էր նաև, որ հիվանդանոցում Ջ. Նիկոյանը մահացել էր: Վարորդին և 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել և առաջին օգնությունը ցուցաբերել վթարի հարևանությամբ աշխատող գազալցակայանի աշխատակիցները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորները դերասաններ էին, ովքեր մեկնում էին Քյարքի ոլորաններ՝ սերիալի հերթական նկարահանումներին մասնակցելու, որը փորձում էր պարզել SHAMSHYAN.com-ը, սակայն դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ վերջիններս նկարահանվում էին ռուսական ինչ-որ հեռուստաընկերության կողմից նկարահանվող Стрелок ֆիլմում: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Սամսոն Սարգսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր