211652_close_icon
views-count49090 դիտում article-date 22:09 23-10-2021

Նոր մանրամասներ մասնավոր անձի կողմից մարդատար «Գազել»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից. պարզվել է 5 մահացածների և 17 վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մահ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է մահացածների և վիրավորների ինքնությունը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մասնավոր անձի կողմից վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լիդա Ղազարյանը, Գարուշ Ավետիսյանը, Արփիկ Ղազարյանը, Նարեկ Ղուկասյանը, Պավել Վերնեցյանը, Օվսաննա Ղազարյանը, Աննա Մանուկյանը, Արմենուհի Դավթյանը, Գագիկ Հակոբյանը և ևս 1 ուղևոր (անգիտակից) տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որոնց տարիքն ու բնակության հասցեները ճշտվում են, իսկ մյուս ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 31-ամյա Անի Մինասյանը, 31-ամյա Կարուշ Ավետիսյանը, 22-ամյա Սյուզաննա Հարությունյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Քրիստինա Կուչուրյանը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
 
Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 36-ամյա Արմենուհի Անտոնյանը, իսկ Գյումրի քաղաքի «Մոր և մանկան» Ավստրիական հիվանդանոց են տեղափոխվել 16-ամյա Ռաֆայել Ս.-ն և 15-ամյա Կարինեն Ա.-ն:
 
Պարզվել է, որ վթարի հետևանքով տեղում մահացել են 35-ամյա Արթուր Պալոյանը, ում բնակության վայրը ճշտվում է, Գյումրիի բնակիչ, 41-ամյա Շուշանիկ Սահակյանը, Երևանի բնակիչ, 37-ամյա Անի Ուարուարեանը, Գյումրիի բնակիչ, 21-ամյա Արմեն Շարոյանը և վարորդը, Գյումրիի բնակիչ՝ 59-ամյա Հարություն Կոստանյանը:
 
Մյուս վիրավորները տեղում առաջին բուժօգնությունն են ստացել օպերատիվորեն վթարի վայր ժամանած Թալինի և Աշտարակի հիվանդանոցների բժիշկների կողմից, ապա հրաժարվել են հիվանդանոցներ մեկնելուց:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ հոկտեմբերի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին՝ մի մասը՝ «Թալին», մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ։

Օպերատիվ էին գործել Աշտարակի և Թալինի հիվանդանոցների բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Մահացածները հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս, տարբեր տեղերում։

Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հերթափոխի պետ Դավիթ Սիմոնյանի գլխավորությամբ։ 

Վիրավորներից մի քանիսին փրկարարներն էին քաղաքացիների և բժիշկների օգնությամբ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը։

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Թալինի բաժնի պետ Վահան Նասոյանը։ 

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Համբարձում Սարգսյանի գլխավորությամբ՝ պարզելու համար վիրավորների ինքնությունը։
 
Վթարի մասին ՃՈ-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 200+
200+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր