211652_close_icon
views-count77912 դիտում article-date 22:49 15-06-2015

Նոր մանրամասներ Սևանի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. պարզվել է 3 մահացածների և 3 վիրավորների ինքնությունը. Volkswagen Touareg-ի վարորդը ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանի կողմից հարուցված քր.գործի շրջանակներում պարզվել է երեկ՝ հունիսի 14-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և Volkswagen Touareg-ի վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Volkswagen Touareg-ը վարել է Արարատի մարզի Այնթափ գյուղի Ժանյակագործների նոր թաղամասի բնակիչ, 25-ամյա Սարգիս Շահինյանը, ով իր ավտոմեքենայով բախվել է Հակոբ Մելքումյանի անվամբ հաշվառված Opel Astra մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող անձանցից Երևան քաղաքի Օրբելի փողոցի բնակչուհի, 20-ամյա Թամարա Հովհաննիսյանը, Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչներ, 24-ամյա Էդուարդ Հովհաննիսյանը, 24-ամյա Ալեքսանդր Թումասյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 23-ամյա Ռազմիկ Սարգսյանը, Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 24-ամյա Էդուարդ Ստարաստովան և Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Մոնիկա Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղից Ռ. Սարգսյանը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, Է. Ստարաստովան՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Մ. Մարտիրոսյանը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Volkswagen Touareg-ի վարորդ Ս. Շահինյանը ավագ քննիչ Դ. Շահբազյանի որոշմամբ ձերբակալվել է: Քննչական բաժինը պարզում է Opel-ի վարորդի ինքնությունը: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/15/56452/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում բախվել էին Volkswagen Touareg մակնիշի 77 QN 377 համարանիշի և Opel մակնիշի 34 NT 986 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ը կողաշրջվել էր, 3 հոգի մահացել էին, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին երկուսը՝ Հրազդանի, երկուսը՝ Սևանի բժշկական կենտրոններ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածին և վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: Օպերատիվ էին գործել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Նույն օպերատիվությամբ էր գործել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը` Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էր ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր դադարեցրել էիկն կողաշրջված Opel-ի գազի արտահոսքը, կատարել էին ճանապարհի լվացման աշխատանքները, քանի որ որոշ հատվածներում կային արյան հետքեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր