211652_close_icon
views-count27470 դիտում article-date 20:52 22-02-2021

Մինչ Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը ծանրութեթև կանեին, Կոմիտասի 3-րդ շենքի բակում աղբի վերածված «Մոսկվիչ»-ը քաղաքացիներն իրենց ուժերով հեռացրեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը  փետրվարի  19-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Կոմիտասի 3-րդ շենքի բակի բնակիչների ահազանգի փաստով: 

Հրապարակումից կարճ ժամանակ անց, մինչ Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը ծանրութեթև կանեին, թե ով պետք է աղբանոցի վերածված «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան հեռացնի բակից, մի խումբ երիտասարդներ, չսպասելով քաղաքապետարանի և թաղապետարանի գործողություններին, իրենց միջոցներով ավտոմեքենան տեղափոխեցին նշված վայրից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  մի քանի օր էր SHAMSHYAN.com  էին ահազանգում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի 3-րդ շենքի բակային հատվածում բնակվող մեծ թվով քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին, որ մի քանի ամիս է, չեն կարողանում վերջապես լուծել տալ իրենց բակում կայանված «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի հեռացման գործը։ 
Ահազանգողներն ասում էին․ «Երկար ամիսներ է Արաբկիրի թաղապետարանի թեժ գիծ ենք զանգահարում, սակայն ոչ մի օգուտ։  Հետո էլ Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանն ասում է, թե Արաբկիրը ծաղկեցնելու է։  Հիմա ոնց չասես՝ եթե էս ձևի եք ծաղկեցնելու՝ վայ արաբկիրցիներին։  Ափսոս, չենք կարողանում գտնենք Արաբկիրի նախկին թաղապետեր Ալբերտ Երիցյանին ու Հրայր Անտոնյանին։ Նախ՝ նրանց օրոք այսպիսի վիճակ չէր լինի։ Իսկ եթե լիներ էլ, մեկ ժամը բավարար էր, որպեսզի խնդիրը լուծվեր՝ այս հակասանիտարական վիճակը հօդս կցնդեր»։  

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր