139350 դիտում
18:56 12-02-2021
«Ծիրանի» ռեստորանային համալիրում 23-ամյա երիտասարդին սպանած 24–ամյա ՌԴ քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 12-ին, ոստիկանության Աբովյանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Մարկ Խոդերյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է փետրվարի 6-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանին սպանելու և Հրազդան քաղաքի բնակիչ, 20-ամյա Ստեփան Կարապետյանին դանակահարելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը բավարարի միջնորդությունը, որը և դատարանն արել է ու եթե Մ. Խոդերյանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, նա կալանավորվելու է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական մարմինը կատարել է հսկայածավալ աշխատանքներ, լսել են դեպքին ականատես վկաներին, այդ թվում՝ միջոցառման մասնակիցներին և մահացածին ու վիրավորին տեղում առաջինը օգնություն ցուցաբերած երիտասարդ աղջկան և մեկ այլ քաղաքացու, ինչպես նաև ավելի ուշ՝ վիրավորներին օգնության հասած ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներին ու մյուս ծառայողներին:
Հայտնաբերվել է նաև այն ավտոմեքենան, որով վիրավորին տեղափոխել են հիվանդանոց ու ճանապարհին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենայի մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ որոնվում էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Մարկ Խոդերյանը:
Վերջինս որոնվում էր փետրվարի 6-ին Առինջ գյուղի «Ծիրանի» ռեստորանային համալիրում ծեծկռտուքին մասնակցելու և Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանին սպանելու կասկածանքով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը օրեր առաջ էր Հայաստան վերադարձել Ռուսաստանից, իսկ նրա նկատմամբ որպես կասկածյալ հիմնավոր ապացույցներ են ձեռք բերել արդեն ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները:
SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ծեծկռտուքը, որի ժամանակ էլ Թ. Մարտիրոսյանն արդեն վիրավոր վիճակում վայր էր ընկել:
Սպանության կասկածանքով հետախուզվող, ՌԴ քաղաքացի, 24-ամյա Մարկ Խոդերյանն է
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9681 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին