211652_close_icon
views-count1261 դիտում article-date 11:13 20-03-2026

Քեզ բացակա չենք դնի․ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Հայկազ Մկրտչյանին նվիրված «Հայկը» գրքի շնորհանդեսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մարտի 19-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա անմահացած հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակին նվիրված «Հայկը» գրքի շնորհանդեսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիրքը կազմվել է նրա հարազատների, ընկերների, զինակիցների, հրամանատարների հիշողությունների հիման վրա՝ ներկայացնելով Հայկազի կյանքը, արժեքներն ու հերոսական մարտական ուղին։ Գրքի հեղինակը նրա քույրն է՝ Արևիկ Մկրտչյանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց գրքի ստեղծման պատմությունը, հնչեցին հիշողություններ Հայկազի մասին։ Շնորհանդեսին ներկա էին հերոսի  հարազատները, ընկերները, զինակիցներն ու հրամանատարները։

Միջոցառման շրջանակում ցուցադրվեց նաև փաստավավերագրական ֆիլմ Հայկազ Մկրտչյանի կյանքի և 2 պատերազմներում նրա անցած մարտական ուղու մասին։

Կենսագրություն

Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։

Ավարտել է Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը։

Ավագ դպրոցին զուգահեռ սովորել է նաև Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի նախապատրաստական կուրսում։

2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։

Ծառայում էր Տավուշի, Մեհրաբ զորամասում:

Զբաղվել է շախմատով մինչև 2018 թվականը։ 2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Կրտեսեր սերժանտ էր:

Ականանետային հաշվարկի հրամանատար:

Սիրահարվել էր Տավուշի բնությանը: 2020 թվականի հուլիսին Հայկազը ստացավ իր առաջին մարտական մկտրտությունը:

Հուլիսյան մարտերին եղել է կիզակետում, իր մաթեմատիկական մտածողության և արագ հաշվելու կարողությամբ, կարողացել է պատճառել հակառակորդի կենդանի ուժի մեծ կորուստ:

Հուլիսի 12-ից 16-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ մասնագիտական բարձր գիտելիքների և ակտիվ մասնակցության համար արժանացել է Մարտական Հերթապահություն մեդալին:

Անդադար մարտնչել է, մասնակցել է Ջրականի /Ջաբրայիլի/, Թաղավարտի, Դրախտիկի, Սիրիգ, Ազոխի, Մեծ Թաղերի, Կարմիր Շուկայի, Մարտունու, Սարուշենի և այլ մարտերին: Իրենց խմբով, պատճառել են թշնամուն մեծաթիվ կորուստներ:

Հայկազը վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայի մոտակայքում, Սարուշեն գյուղի ճանապարհի մոտ Բայրակթարի նենգ հարվածից, իր 20-ամյակից 2 օր առաջ:

Թեև վիրավորումը շատ ծանր է եղել, բայց 12 օր պայքարել է կյանքի համար: Ցավոք, ապարդյուն։

Անմահացել է նոյեմբերի 9-ին, պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:


Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր