27903 դիտում
23:55 25-12-2018
Արտակարգ դեպք կառավարության 3-րդ մասնաշենքում. Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացին սպառնացել է առողջապահության նախարարության աշխատակիցներին. ժամանել են ոստիկաններ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում մի քաղաքացի վիրավորում, հայհոյում է աշխատակիցներին և սպառնում փայտով կոտրել ապակիները և այն լցնել աշխատակիցների վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի համայքային ոստիկանության բաժանմունքի տեսուչները, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության առաջատար մասնագետներից մեկը հայտնել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Երևաում բնակվող Եղիա Քոշքիլյանը իր և նախարարութան մի քանի աշխատակիցների հասցեին հնչեցրել է առողջությանը ծանր վնասվածք պատճառելու սպառնալիքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննչական բաժանմունք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
22756 դիտում
12:50 15-08-2018
Արտակարգ իրավիճակ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում. ահազանգ է ստացվել, որ այնտեղ ռումբ է դրված և պայթելու է
62954 դիտում
20:56 09-03-2017
Արտակարգ դեպք Սոթքի ոսկու հանքի տարածքում. զինված անձինք սպառնացել են աշխատակիցներին