Գարշահոտ վիճակ՝ Արմավիր քաղաքում․ մարզպետի և քաղաքապետի քթի տակ «ծաղկում» է ապագա համաճարակը. կեղտաջրերը Երևանյան-Բաղրամյան խաչմերուկը վերածել են քաոսի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն երկար ու ձիգ ամիսներ է, ինչ Արմավիր քաղաքի Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։
Այսօր՝ ապրիլի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Երկար ու ձիգ ամիսների պատմություն ունի այս խնդիրը։ 9 ամիս է գարշահոտ ենք շնչում, 9 ամիս է Արմավիրի մարզպետի և Արմավիրի քաղաքապետի քթի տակ, «Վեոլիա ջրի» բարձր հովանավորությամբ ստեղծվել է գարշահոտի «թանգարան»։ 9 ամիս է, իսկ վերջին 10 օրում մեծ թափով կեղտաջրերը դուրս են գալիս, անցնում շենքերի բակեր, լցվում անգամ նկուղներ։
10 օր առաջ էր, նկատեցինք, որ կեղտաջրերը սկսել են ավելի վարար դուրս գալ։ Զանգեցինք «Վեոլիա ջուր», խոստացան, թե 1-2 օրվա ընթացքում խնդիրը կվերացնեն, բայց ոչ միայն չվերացրեցին, այլ այն գնալով ավելի է բարդացել։ Մյուս խաչմերուկներից անգամ հոտն զգացվում է։ Հետաքրքիր է, էս ճանապարհով միշտ անցնում են Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը, կամ դրանք վարակված են կորոնայով, որ հոտը չեն զգում, կամ էլ էնքան են ընտելացել, որ այդ հոտը նրանց համար դարձել է «սննդի աղբյուր», հակառակ դեպքում մի ժամը բավական է, որպեսզի մարզպետն ու քաղաքապետը «Վեոլիա ջուր» ընկերությանը պարտավորեցնեն, որ շատ արագ հարցը լուծի, քանի որ ուշացնելու դեպքում, ինչը որ արվել է արդեն, տարածքում կառաջանա նաև համաճարակ՝ իր վտանգավոր հետևանքներով։
«Վեոլիա ջուրը» ոչ միայն այս խաչմերուկի, այլև հարակից շենքերի բակային հատվածներն է թողել բախտի քմահաճույքին, ինչի պատճառով էլ այդ հատվածներում էլ է գարշահոտ վիճակ։ Էնքան ենք դիմել, մնում է այլ միջոցների դիմենք։ Ընդհուպ չենք վճարի վարձերը, ընդհուպ «Վեոլիա ջրի» պատասխանատուներին կբերենք ու կնետենք այս լողավազաններ հիշեցնող կեղտաջրերի մեջ։
Բավական է մեր ներվերը սղոցեք, մեր համբերության բաժակը լցված է արդեն։ Ո՛չ մարզպետը, ո՛չ քաղաքապետը կարծես թե հաշտվել են այն մտքի հետ, որ «Վեոլիա ջուրն» իրենց խոսքը գետնով է տալիս։ Դրա համար էլ ուզում ենք հիմա այս անգամ դիմել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին և Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին, հավատալով, որ նրանք հետևողական կլինեն ու Արմավիր քաղաքի հարյուրավոր բնակիչների կփրկեն այս հակասանիտարական, գարշահոտ վիճակից ու կեղտից»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։