211652_close_icon
views-count1024 դիտում article-date 09:37 12-04-2026

Ավտովթար Շիրակի մարզում․ Գյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Անկախության» հրապարակում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Հարություն Ա․-ի վարած «Mercedes» և 41-ամյա Սարգիս Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ներից մեկի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Ռիտա Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ մյուս «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր