Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել, օգնել է շտապօգնությանը վիրավորին տեղափոխել հիվանդանոց. նա եղել է սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Ապրիլի 9-ին վրարեթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արման Հ.-ն իր վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենայով Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 69-ամյա Ռուբեն Հ.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Ասրյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։