211652_close_icon

Արտակարգ դեպք` Կոտայքի մարզում. Բյուրեղավանի վարչական ղեկավարի 2-րդ մասնաշենքում, որը օգտագործվում է ԵԿՄ-ի կողմից, սենյակներից մեկում տեղադրել են մարտական նռնակ. ժամանել են փրկարար ծառայության սակրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count66639 դիտում article-date 14:14 20-05-2025
Այսօր` մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավան վարչական շրջանի ղեկավարի 2-րդ վարչական շենքի 2-րդ հարկում` աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ են տեղադրել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանն ու Վահե Մուշեղյանը, Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանն ու բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները:

Տեղում պարզվել է, որ շենքը Բյուրեղավանի վարչական ղեկավարի 2-րդ մասնաշենքն է, սկայան այն օգտագործվում է` որպես ԵԿՄ Բյուրեղավանի գրասենյակ:

Դեպքի մասին ոստիկանության Բյուրեղավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի  քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդիկ Զազյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով հանցագործությամ վտանգավորության աստիճանը` ժամանել են նաև Կոտայքի մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, դատախազի տեղակալներ Հովհաննես Բաղյանն ու Դավիթ Թովմասյանը:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: 

Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 307+
307+

Նմանատիպ նյութեր